ԲԵՐԴԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ >
      • Դպրոցական խորհուրդ
      • Ծնողական խորհուրդ
      • Աշակերտական խորհուրդ
    • Դասացուցակ
  • Հաշվետվություն
    • ԼԻՑԵՆԶԻԱ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ներքին գնահատում
  • ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԵՐԹ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
    • ֆոտոսրահ
    • Տեսասրահ
  • ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ
    • Մեթոդական ուղեցույցներ
    • Կրթական ռեսուրսներ
  • ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋԵՐ
    • Շրջանավարտներ
  • ԿԱՊ
  • ԼԻՑԵՆԶԻԱ

 Տավուշի մարզի Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը (այժմ` հիմնական դպրոց) հիմնադրվել է 1871թ.` ծխական քահանա Մովսես Տեր-Անանյանցի նախաձեռնությամբ, այն ունեցել է 30 աշակերտ:
1892թ. դպրոցն ունեցել է  3 դասարան` 50 աշակերտով:
1915-16թթ դարձել է եռամյա: 1920թ. դպրոցն ունեցել է միայն մեկ դասարան` 25 աշակերտով:
1923թ. դպրոցը դարձել է քառամյա,  1925թ.` յոթնամյա, այն  ունեցել է 7 դասարան` 150 աշակերտով: 1927թ. դպրոցը տվել է  իր առաջին շրջանավարտները:
 1933-34 ուստարում դպրոցը դարձել է միջնակարգ: 1935-36 ուստարում տվել է իր առաջին շրջանավարտները: Նրանցից շատերը հետագայում ձեռք են բերել բարձրագույն կրթություն և կազմել  մասնագետների այն բանակի մի մասը,  որն այնքան անհրաժեշտ էր մեր երկրին(գյուղատնտեսներ, տնտեսագետներ,  բժիշկներ, մանկավարժներ, փիլիսոփաներ, կենսաբաններ և այլն): Նրանցից են` պատմական գիտությունների ոլորտում  Անդրանիկ Բաղմանյանը, Կամո Ուդումյանը, գյուղատնտեսական գիտությունների`  Նիկոլայ Գաբրիելյանը, Ռաֆիկ Վիրաբյանը, Ռոբերտ Մելիքյանը, տնտեսական գիտությունների`  Սերյոժա Մելիքյանը,  բժշկական գիտությունների`  Տիգրան Վիրաբյանը, Միշա Գիժլարյանը, վաստակավոր ուսուցիչներ են Հրայր Անանյանը, Սուրեն Քալանթարյանը, Հարություն Պողոսյանը, Արմենակ Բաբայանը, Սոնյա Այդինյանը, Անժելա Արամյանը, Սոնյա Մելիքյանը և այլոք:
1978թ. դպրոցը տեղափոխվել է Սորանի բարձունքում գտնվող նոր մասնաշենք`  1176 աշակերտով:
1993թ. դպրոցը  տեղափոխվել է թիվ 3 մանկապարտեզի նախկին շենք, իսկ այժմ թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պարապմունքները անց է կացնում նախկին մանկապարտեզի`  հարմարեցված, վերանորոգված շենքում`  հագեցած ժամանակակից տեխնիկայով և կահավորված սենյակներով:
Միջնակարգ դպրոցի առաջին տնօրենը եղել է Ս. Գրիգորյանը, փոխտնօրենը` Փաշո Ավագյանը, ապա` Սուրեն Խուդոյանը, Սուրեն Սերոբյանը: Հեատագայում ժամանակագրական հաջորդականությամբ դպրոցը տնօրինել են` Ջահան Աթոյանը`  1939թ., Պերճուհի Անանայանը` 1940թ.,  Արամ Գրիգորյանը` 1941թ., Ալեքսի Օրդյանը` 1941թ., Ջահան Աթոյանը` 1943-1945թթ, Մարուսյա Սաղումյանը` 1945-1949թթ, Հարություն Վերդյանը` 1949-1959թթ, Կոստյա Մարդանյանը` 1959-1984թթ., Ռուբեն Մկրտչյանը` 1984-1993թթ., Արտուշ Վիրաբյանը` 1993-2020թթ. ,2020թ.-ից մինչ օրս ԱՆԱՀԻՏ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ :  Փոխտնօրեններ` Ջահան Աթոյանը, Եվգինե  Ձուրիկյանը, Արմենակ Բաբասյանը, Բագրատ Սարգսյանը, Սուրեն Քալանթարյանը, Հարություն Վերդյանը, Վաղինակ Քարամյանը, Անդրանիկ Մելիքյանը, Մարուսյա Սաղումյանը, Իվան Թումանյանը, Ռայա Ապրեսյանը, Անդրանիկ Մխիթարյանը, Գրիշա Խանաղյանը, Ասյա Եղիազարյանը ,Աշխեն Հարությունյանը և 
ՄԻՆՉ ՕՐՍ` ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ :

Powered by Create your own unique website with customizable templates.